
Շողիկ Ֆրանկյան
"Մասլոու" զարգացման կենտրոնի հիմնադիր
Մասլոու Զարգացման Կենտրոնը հիմնադրվել է հոգու պահանջի, սեփական կարիքները բավարարելու, սեփական բացերը լրացնելու ցանկության արդյունքում։
Այն բանի արդյունքում, երբ զգացի, որ իսկապես կարիք ունեմ կյանքս փոխելու, նոր արժեքներ ձևավորելու, ու նորովի ապրելու, հանկարծ սթափվեցի հայտնաբերելով, որ այն նորը, ինչը փնտրում եմ, կար իմ հոգու ամենախոր անկյուններում դեռևս մանկությունից թաքցրած։
Այժմ կարող եմ հստակ ասել, որ այս կենտրոնը նախագծվել է մանուկ հասակում, որը ավելի գիտակցված մակարդակի վերածվեց, երբ 40 տարեկանում կյանքս շրջադարձ ապրեց։ Երբ հասկացա, որ կենցաղային կարիքներից զատ, մարդը առաքելություն ունի և պետք է ամեն ինչ անի, որպեսզի այս աշխարհից չհեռանա իր գործը չկատարած։

2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով վերադարձա հայրենիք։ Այստեղ ես հասկացա, որ ցանկություն կա գործս կիսատ չթողնելու, և տարիներ շարունակ մշակված ծրագրերը կյանքի կոչելու նաև Հայաստանում։Ապրելով հայրենիքից հեռու, ես ավելի զգայուն էի դարձել ազգային արժեքների պահպանության և կարևորության հարցում։ Եվ այն արժեքները, որոնք ես կարևորում եմ, առաջնային են իմ ազգի համար։ Մենք, ավելի քան երբևէ, կարիք ունենք մեր ազգային ինքնագիտակցությունը հաստատելու, մեր բարոյական արժեքները համադրելու և իգործ դնելու մեր հայրենիքի ու ազգի պահպանման համար։
Փոքր ինչ դադարից հետո վերսկսում ենք գործունեությունը նոր ու բազմազան պրոեկտներով։
Բաց ենք բոլոր տեսակի համագործակցությունների և առաջարկների համար, սիրով սպասում ենք բոլոր ցանկացողներին։