«ՄԱՍԼՈՈՒ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ձեր հաջողության ճանապարհը
կամ՝
Հաջողությունը քո ձեռքերում է

Կյանքը մեր կատարած ընտրությունների արդյունքն է։
Ընտրությունների շարան, որ հաջորդաբար իրենց հետքը թողնելով ճակատագիր են կերտում:
Մեր ինքնքնազարգացումը նույնպես մեր ընտրությունն է։
Ապրել դադարի և անգործության մթնոլորտում,
թե՝ քայլ կատարել դեպի երազանք։
«Մասլոու» զարգացման կենտրոնը նպատակաուղղված Է
անձի ներուժի բացահայտման,
լիարժեք զարգացման ու իրականացման նպաստմանը։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է՝
Հանրությանը տալ կայացած,
ինքնաբավ ու երջանիկ քաղաքացիներ։
«Մասլոու»
զարգացման կենտրոնը կազմակերպում է
Դասընթացներ, վարպետաց դասեր, ակումբներ, խմբակներ, համերգներ, մրցույթներ,փառատոններ, ցուցահանդեսներ, ինտելեկտուալ խաղեր, ժամանցային խաղեր,ամառային ճամբարներ, Ճամփորդություններ, ֆոտոսեսիաներ, նեթվորքինգներ, ռեթրիթներ, խորհրդատվություն, քննարկումներ և այլ տարաբնույթ գործունեություն։
Այս ամենն իրականացվում է մարդկանց հիմնական պահանջմունքները բավարարելու, նրանց հասցնելու համար իրենց ինքնաիրացման բարձրակետին և ինքնաակտուալացմանը։
Ուղևորություն դեպի իմաստավորված և գիտակցված, խաղաղ և ներդաշնակ կյանք «Մասլոու» զարգացման կենտրոնի հետ միասին։
Կենտրոնը նախատեսված է՝
-1 -ից 100+
տարեկան անձանց համար
Տարբեր վագոնների ուղևորներն իրենց ինքնաակտուալացումը կարող են գտնել միմյանց հետ համագործակցության մեջ։
Կայքում ներկայացված Է ինչպես «Մասլոու» զարգացման կենտրոնի գործունեությունը, այնպես էլ անձի և երեխաների զարգացմանն առնչվող այլ կազմակերպությունների տարաբնույթ ծառայություններ։
Իգիտություն՝ օգտվելով «Մասլոու» զարգացման կենտրոնի վճարովի ծառայություններից, դուք նպաստում եք մի շարք բարեգործական գործունեության իրականացմանը։